Հոդված 263. Պահակային ծառայության կանոնագրքի կանոնների խախտումը
Հոդված 263. Պահակային ծառայության կանոնագրքի կանոնների խախտումը
ա) Պահակային (նավահերթափոխային) ծառայության կանոնագրքի կանոնների և ի զարգացումն այդ կանոնների հրատարակված հրամանների ու կարգադրությունների խախտումը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
գ) Սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որ առաջացնում է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է տվյալ պահակը (նավահերթապահը)`
պատժվում է ազատազրկմամբ մեկ տարուց մինչև տասը տարի ժամանակով:
դ) Պահակային ծառայության կանոնագրքի կանոնների խախտումը, որն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է տվյալ պարեկը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
ե) Սույն հոդվածի «ա» և «դ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ կամ մարտական պայմաններում`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:
զ) Սույն հոդվածի «գ» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտական պայմաններում`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով կամ մահապատժով:
(25.02.85, 29.12.82, 25.07.84, 19.05.94 խմբագրությամբ)