Հոդված 185. Կաշառք ստանալը
Հոդված 185. Կաշառք ստանալը
Պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ ձևով կաշառք ստանալը` կաշառք տվողի օգտին որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որ պաշտոնատար անձը պետք է աներ կամ կարող էր անել իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:
Նույն գործողությունները, որ կատարվել են մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ բազմիցս, կամ զուգորդվել են կաշառք շորթելու հետ, կամ էլ խոշոր չափերի կաշառք ստանալը`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, որ կատարվել են պատասխանատու դիրք զբաղեցնող կամ նախկինում կաշառքի համար դատված կամ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստացած պաշտոնատար անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և ազատազրկումը կրելուց հետո աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, իսկ առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներում` մահապատժով` գույքի բռնագրավումով:
(22.02.62, 25.06.86 խմբագրությամբ)