Հոդված 224. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը կամ վաճառելը
Հոդված 224. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը կամ վաճառելը
Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով մինչև երկու հարյուր դրամ, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Նույն արարքը, եթե կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով մինչև հինգ հարյուր դրամ կամ առանց տուգանքի, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք վաճառելը կամ վաճառելու նպատակով պահելը, ինչպես նաև վաճառելու նպատակով գնելը, եթե դրանք նախապես խոստացված չեն եղել`
պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով և տուգանքով մինչև հինգ հարյուր դրամ կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքները, եթե կատարվել են որպես արհեստ, կամ խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:
(12.01.63, 29.10.69, 29.12.82 խմբագրությամբ)