Հոդված 50. Մինչև տասնութ տարեկան դառնալը հանցագործություն կատարած անձանց պատժից պայմանական վաղակետ ազատելը և նրանց նկատմամբ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը
Հոդված 50. Մինչև տասնութ տարեկան դառնալը հանցագործություն կատարած անձանց պատժից պայմանական վաղակետ ազատելը և նրանց նկատմամբ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը
Մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործությունների համար ազատազրկման կամ ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց նկատմամբ կարող է կիրառվել պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով:
Մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ օրինակելի վարքով և դեպի աշխատանքն ու ուսումն ունեցած ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը:
Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով կիրառում է դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանը` պատժի կատարումը տնօրինող մարմնի և պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի համատեղ միջնորդագրով:
Մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության համար դատապարտվածների նկատմամբ պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել այն բանից հետո, երբ նրանք փաստորեն կրել են պատժի նշանակված ժամանակի ոչ պակաս, քան մեկ երրորդը:
Այն անձանց նկատմամբ, ովքեր`
1) մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած դիտավորյալ հանցագործության համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան հինգ տարի ժամանակով.
2) դիտավորյալ հանցագործության համար նախկինում պատիժը կրել են ազատազրկման վայրերում և մինչև դատվածությունը մարվելը կամ վերացնելը, մինչև տասնութ տարեկան դառնալը նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման.
3) ազատազրկման վայրերում պատիժը կրելու ժամանակ մինչև տասնութ տարեկան դառնալը կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման`
պատժից պայմանական վաղակետ ազատումը կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինումը կարող է կիրառվել այն բանից հետո, երբ այդ անձինք փաստորեն կրել են պատժի նշանակված ժամանակի ոչ պակաս, քան կեսը:
Այն անձանց նկատմամբ, ովքեր`
1) դիտավորյալ հանցագործության համար նախկինում դատապարտված են եղել ազատազրկման, որոնց նկատմամբ կիրառվել է պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով, եթե այդ անձինք մինչև տասնութ տարեկան դառնալը և մինչև պատժի չկրած ժամանակը լրանալը նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման.
2) դատապարտվել են մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության` բանդիտիզմի (72 հոդված), գույքին տիրանալու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության (88 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության (99 հոդված), մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության, կամ անչափահաս աղջկա բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ` հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ոտնձգության (209.1 հոդված), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ մաս), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ավազակային հարձակման միջոցով հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիչ նյութեր հափշտակելու (232.1 հոդվածի երրորդ մաս), ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված) համար`
պատժից պայմանական վաղակետ ազատումը կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել այն բանից հետո, երբ այդ անձինք փաստորեն կրել են պատժի նշանակված ժամանակի ոչ պակաս, քան երկու երրորդը:
Ազատազրկման չկրած մասը ուղղիչ աշխատանքներով փոխարինվելու դեպքում դրանք նշանակվում են պատժի այդ տեսակի համար օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում և չպետք է գերազանցեն ազատազրկման չկրած ժամանակը:
Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինումը կիրառելիս դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ որոշակի անձի վրա, նրանց համաձայնությամբ, պարտականություն դնել պատժի` դատարանի նշանակված ժամանակի չկրած մասի ընթացքում հսկողության սահմանելու պայմանական վաղակետ ազատված անձի նկատմամբ, կամ այն անձի նկատմամբ, որի պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, և դաստիարակչական աշխատանք տանելու նրա հետ:
Եթե մինչև տասնութ տարեկան դառնալը պայմանական վաղակետ ազատված անձը պատժի չկրած մասի ընթացքում կատարել է նոր հանցագործություն, դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 և 39 հոդվածներով նախատեսված կանոններով:
(26.12.69, 04.05.73, 28.05.80, 29.12.82, 23.10.87, 25.07.88, 10.08.90, 15.04.91, 18.12.91, 11.05.92, 19.05.94 խմբագրությամբ)