Հոդված 245. Զինվորական հանցագործություն հասկացությունը
Հոդված 245. Զինվորական հանցագործություն հասկացությունը
Զինվորական հանցագործություններ են համարվում զինվորական ծառայություն կրելու համար սահմանված կարգի դեմ ուղղված` սույն օրենսգքով նախատեսված հանցագործությունները, որ կատարում են զինվորական ծառայողները, ինչպես նաև զինապարտները` վերջիններիս կողմից վարժահավաքներ կամ ստուգողական հավաքներ անցնելու ժամանակ:
Սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով ազգային անվտանգության մարմինների զինվորները, սերժանտները, ավագները, ենթասպաները և սպայական կազմի անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հատկապես նշված անձինք պատասխանատվություն են կրում այն հանցագործությունների համար, որոնք ուղղված են ծառայությունը կրելու` նրանց համար սահմանված կարգի դեմ:
Այս հոդվածում չհիշատակված անձանց հանցակցությունը զինվորական հանցագործություններին` պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
(26.06.74, 25.07.84, 19.05.94 խմբագրությամբ)