Հոդված 254. Զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը
Հոդված 254. Զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը
ա) Ժամկետային ծառայության զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ թողնելը, ինչպես նաև զորամասից արձակվելիս, նշանակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակումից կամ բուժական հաստատությունից անհարգելի պատճառներով ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
բ) Սպայական կազմին պատկանող անձի, պրապորշչիկի, միչմանի կամ գերակետիկ ծառայության զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելը, ինչպես նաև անհարգելի պատճառներով ժամանակին ծառայության չներկայանալը տասն օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի կամ թեկուզև տասն օրից պակաս, բայց երեք օրից ավելի տևողությամբ, եթե դա տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
գ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արարքները, եթե ինքնագլուխ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի`
պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:
դ) Սույն հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արարքները, որ կատարվել են պատերազմի ժամանակ, եթե ինքնագլուխ բացակայությունը տևել է մեկ օրից ավելի`
պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:
(26.06.74, 25.07.84 խմբագրությամբ)