Անցնել բովանդակությանը

Հոդված 227. Մոլեխաղեր կազմակերպելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 227. Մոլեխաղեր կազմակերպելը

Մոլեխաղեր (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն) կազմակերպելը դրամով, իրերով և այլ արժեքներով այն անձի կողմից, որի նկատմամբ մեկ տարվա ընթացքում վարչական տույժ է կիրառվել նույնպիսի խախտման համար`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով մինչև հազար դրամ չափով, գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են սույն հոդվածով նախատեսված հանցագործության համար նախկինում դատապարտված անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:

(29.04.70, 30.09.87, 10.03.90 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։