Անցնել բովանդակությանը

Հոդված 206. Հանցագործությունների մասին չհայտնելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 206. Հանցագործությունների մասին չհայտնելը

Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված այն հանցագործությունների մասին չհայտնելը, որոնք նախատեսված են սույն օրենսգրքի 86 հոդվածի երրորդ և չորրորդ մասերով (գողություն ծանրացուցիչ հանգամանքներում), 87 հոդվածի երորրդ և չորրորդ մասերով (կողոպուտ ծանրացուցիչ հանգամանքներում), 88 հոդվածով (ավազակություն), 89 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (խարդախություն ծանրացուցիչ հանգամանքներում), 90 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (գույքի հափշտակում` յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով ծանրացուցիչ հանգամանքներում), 94 հոդվածի երրորդ մասով (շորթում` ծանրացուցիչ հանգամանքներում), 99, 100 հոդվածներով և 248 հոդվածի «գ» կետով (դիտավորյալ սպանություն), 105 հոդվածի երկրորդ մասով (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը ծանրացուցիչ հանգամանքներում), 112 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով (բռնաբարություն ծանրացուցիչ հանգամանքներում), 112.1 հոդվածի երկրորդ մասով (բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարում ծանրացուցիչ հանգամանքներում), 130.1 հոդվածով (պատանդներ վերցնելը), 180.1 հոդվածով (օդանավ փախցնելը), 185 հոդվածի երկրորդ մասով, 185.1 հոդվածի երկրորդ մասով, 186 հոդվածի երկրորդ մասով (կաշառք ստանալը, միջնորդություն կաշառքի համար, կաշառք տալը ծանրացուցիչ հանգամանքներում), 209.1 հոդվածով (միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգությունը), 229 հոդվածի երկրորդ մասով (վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, կամ առաքելը, այլև դրանց ապօրինի վաճառքը ծանրացուցիչ հանգամանքներում), 229.1 հոդվածի երրորդ մասով (թմրանյութերի հափշտակումը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ ավազակային հարձակման միջոցով, այլև թմրանյութերի հափշտակումը խոշոր չափերով), 232.1 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով (հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը), 237.2 հոդվածի երկրորդ մասով (ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, հանձնելը կամ քայքայելը, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ), 237.3 հոդվածով (ռադիոակտիվ նյութեր հափշտակելը)`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(12.01.63, 29.07.67, 04.05.73, 29.01.75, 02.09.75, 28.05.80, 29.12.82, 23.10.87, 25.07.88, 11.05.92, 19.05.94 խմբագրությամբ)

գ լ ու խ x.

վարչակարգի դեմ ուղղված հանցագործություններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։