Հոդված 78. Ապօրինաբար արտասահման մեկնելը և ապօրինաբար ՀՀ մուտք գործելը
Հոդված 78. Ապօրինաբար արտասահման մեկնելը և ապօրինաբար ՀՀ մուտք գործելը
Առանց սահմանված անձնագրի կամ առանց պատշաճ իշխանությունների թույտվության արտասահման մեկնելը, ՀՀ մուտք գործելը կամ սահման անցնելը`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:
Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
Այս հոդվածի ներգործությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացիներն առանց սահմանված անձնագրի կամ թույլտվության մուտք են գործում ՀՀ:
(25.07.84, 19.05.94 խմբագրությամբ)