Հոդված 157. Գնորդներին ու պատվիրատուներին խաբելը
Հոդված 157. Գնորդներին ու պատվիրատուներին խաբելը
Խանութներում և այլ առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, սահմանված մանրածախ գները, ինչպես նաև բնակչությանը ցույց տրվող կենցաղային և կոմունալ ծառայությունների տարիֆները և գները բարձացնելը, կամ գնորդներին, պատվիրատուներին այլ ձևով խաբելը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով մինչև չորս հարյուր դրամ` առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում պաշտոններ վարելու իրավունքի զրկումով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
Նույն գործողությունները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ խոշոր չափերով, կամ նախկինում նույն հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավումով կամ առանց դրա` առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում պաշտոններ վարելու իրավունքի զրկումով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
(28.04.72, 29.12.82 խմբագրությամբ)