Հոդված 141. Եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելը
Հոդված 141. Եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելը
Եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքների խախտումը`
պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ:
Նույն արարքը, եթե դա կատարվել է եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու վերաբերյալ օրենքները խախտելու համար նախկինում դատված անձի կողմից, ինչպես նաև այդ արարքների կատարման նպատակով կազմակերպական գործունեությունը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
(29.10.69, 29.12.82 խմբագրությամբ)