Հոդված 65. ՀՀ պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչերը
Հոդված 65. ՀՀ պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչերը
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու հրապարակային կոչերը, ինչպես նաև այդ նպատակով նման բովանդակությամբ նյութեր տարածելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով մինչև երկու հազար դրամ:
Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ կամ կազմակերպված խմբի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով կամ տուգանքով մինչև հինգ հազար դրամ:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերում նախատեսված գործողությունները, եթե կատարվել են օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների առաջադրանքով`
պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:
(29.05.61, 25.07.84, 10.03.90, 19.05.94 խմբագրությամբ)