Անցնել բովանդակությանը

Հոդված 168. Ապօրինի որսը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 168. Ապօրինի որսը

Որսի կանոնների կոպիտ խախտումը (որսն առանց դրա համար պատշաճ թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնների սիստեմատիկ խախտումը, եթե այդ գործողությունները կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև երկու հարյուր դրամ` ապօրինի որսածի, հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավումով:

Այն գազանների ու թռչունների որսը, որոնց որսալը լիովին արգելված է, կամ խոշոր վնաս հասցրած ապօրինի որսը, կամ որսը պետական արգելոցի տերիտորիայում, կամ էլ ավտոմոտոտրանսպորտային և մեքենայացված մյուս փոխադրամիջոցների կիրառմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երկու տարի ժամանակով, ապօրինի որսածի, հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավումով:

(06.12.72, 29.12.82, 31.08.83, 30.09.87 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։