Հոդված 120. Ապօրինաբար աբորտ կատարելը
Հոդված 120. Ապօրինաբար աբորտ կատարելը
Բժշկի կողմից ապօրինաբար աբորտ կատարելը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև երեք հարյուր դրամ, կամ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով մինչև երեք տարի ժամանակով:
Բարձրագույն բժշկական կրթություն չունեցող անձի կողմից աբորտ կատարվելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:
Այս հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, եթե կատարվել են բազմիցս, կամ առաջացրել են տուժողի մահը, կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով:
(29.12.82 խմբագրությամբ)