Անցնել բովանդակությանը

Հոդված 106. Դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 106. Դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը

Դիտավորությամբ նվազ ծանր մարմնական վնասվածք, այսինքն` այնպիսի մարմնական վնասվածք հասցնելը, որը վտանգավոր է կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 105 հոդվածով նախատեսված հետևանքները, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում, կամ աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե դա կրել է տանջահարման կամ խոշտանգման բնույթ կամ կատարվել է իր ծառայողակամ կամ հասարակական պարտքը կատարող տուժողի նկատմամբ, կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:

(29.12.82, 29.12.83 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։