Հոդված 110. Ծեծ և խոշտանգում
Հոդված 110. Ծեծ և խոշտանգում
Դիտավորությամբ հարվածելը կամ ծեծելը, ինչպես և ֆիզիկական ցավ պատճառելու հետ զուգորդված այլ բռնի գործողություններ կատարելը`
պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ են բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Սիստեմատիկաբար ծեծելը կամ խոշտանգման բնույթ կրող այլ գործողությունները, եթե դրանք չեն առաջացրել սույն օրենսգրքի 105 և 106 հոդվածներում նշված հետևանքները`
պատժվում են ազատազրկմամբ մինչև չորս տարի ժամանակով: