Անցնել բովանդակությանը

Հոդված 112. Բռնաբարություն

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 112. Բռնաբարություն

Բռնաբարությունը, այսինքն` սեռական հարաբերությունը ֆիզիկական բռնության, սպառնալիք գործադրելով, կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործեկով`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

Բռնաբարությունը, որը զուգորդված է եղել սպանության սպառնալիքի կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի հետ, կամ կատարվել է նախկինում բռնաբարություն կատարած անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

Բռնաբարությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ անչափահաս աղջկա բռնաբարությունը`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:

Բռնաբարությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարությունը`

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով:

(22.02.62, 28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։