Անցնել բովանդակությանը

Հոդված 119. Վեներական հիվանդության բուժումից խուսափելը: Վեներական հիվանդությամբ վարակելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 119. Վեներական հիվանդության բուժումից խուսափելը: Վեներական հիվանդությամբ վարակելը

Վեներական հիվանդության բուժումից խուսափելը, երբ դա շարունակվել է առողջապահության մարմինների նախազգուշացումից հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև երկու հարյուր դրամ:

Սեռական հարաբերության միջոցով կամ այլ գործողություններով ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև երկու հարյուր դրամ:

Ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելն այն անձի կողմից, որը տեղյակ է եղել իր այդ հիվանդության մասին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են այն անձի կողմից, որը նախկինում դատված է եղել ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելու համար, ինչպես նաև երկու կամ ավելի անձանց, կամ անչափահասի վարակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(01.12.71, 29.12.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։