Հոդված 129. Հիվանդին օգնություն ցույց չտալը
Հոդված 129. Հիվանդին օգնություն ցույց չտալը
Առանց հարգելի պառճառի հիվանդին օգնություն ցույց չտալը բժշկի, այլև այն անձի կողմից, որն օրենքի կամ հատուկ կանոնի համաձայն պարտավոր էր ցույց տալ այդ օգնությունը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Նույն արարքը, եթե դա առաջ է բերել, կամ ակնհայտ կերպով կարող էր առաջ բերել հիվանդի մահը, կամ նրա համար այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով մինչև երկու տարի ժամանակով, կամ առանց դրան: