Հոդված 131. Զրպարտություն
Հոդված 131. Զրպարտություն
Զրպարտությունը, այսինքն` ուրիշին նշավակող ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև երկու հարյուր դրամ, կամ պատճառած վնասը հարթելու պարտավորություն դնելով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:
Զրպարտությունը տպագիր կամ որևէ այլ եղանակով բազմացրած գրվածքում, անանուն նամակում, այլև եթե կատարվել է նախկինում զրպարտության համար դատված անձի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով հարյուրից մինչև երեք հարյուր դրամ:
Զրպարտությունը, որը զուգորդված է պետական կամ այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
(29.10.69, 29.12.82, 05.12.85 խմբագրությամբ)