Հոդված 138. Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը
Հոդված 138. Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը
Պաշտոնատար անձի կողմից անվտանգության տեխնիկայի, արդյունաբերական սանիտարիայի կանոնները կամ աշխատանքի պաշպանության այլ կանոններ խախտելը, եթե այդ խախտումը կարող էր մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ առաջացնել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ, կամ պաշտոնանկությամբ:
Նույն արաքը, որ առաջացրել է մարմնական վնասվածքներ կամ աշխատունակության կորուստ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որ առաջացրել է մարդու մահ, կամ մի քանի մարդկանց ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(29.12.82 խմբագրությամբ)