Հոդված 151. Վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ արտադրանք թողարկելը
Հոդված 151. Վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ արտադրանք թողարկելը
Արդյունաբերական ձեռնարկությունից` դիրեկտորի, գլխավոր ինժեների կամ տեխնիկական վերահսկողության բաժնի պետի, ինչպես նաև այլ պաշտոնների զբաղեցնող, բայց հիշյալ անձանց պարտականությունները կատարող անձանց կողմից բազմիցս կամ խոշոր չափերի վատորակ կամ էլ ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին չհամապատասխանող, կամ էլ անկոմպլեկտ արտադրանք թողարկելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև երեք հարյուր դրամ, կամ պաշտոնանկությամբ:
(29.12.82, 30.09.87 խմբագրությամբ)