Անցնել բովանդակությանը

Հոդված 167. Ապօրինաբար ձկան և ջրային այլ որսով զբաղվելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 167. Ապօրինաբար ձկան և ջրային այլ որսով զբաղվելը

Առանց պատշաճ թույլտվության կամ արգելված ժամանակ, կամ չթույլտված տեղերում, կամ չթույլտված գործիքներով, եղանակներով ու ձևերով ներքին լճերում, գետերում, լճակներում, ջրամբարներում և դրանց հարող ջրերում ձկան, գազանների որսով և ջրային այլ որսորդությամբ զբաղվելը, եթե վնաս է հասցվել հարյուրից մինչև չորս հարյուր դրամի չափով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով մինչև հինգ հարյուր դրամ` որսածի, որսի գործիքի և նավարկման միջոցների ու դրանց բոլոր պատկանելիքների բռնագրավումով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից, կամ զուգորդված է եղել ձկների, կամ ջրային կենդանիների արժեքավոր տեսակների որսալու, կամ ոչնչացնելու, կամ խոշոր վնաս պատճառելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև չորս տարի ժամանակով` գույքի բռնագրավումով, կամ առանց բռնագրավման, ամբողջ որսածի, որսի գործիքների և նավարկման միջոցների ու դրանց բոլոր պատկանելիքների բռնագրավումով:

(08.07.81, 29.12.82, 26.10.83, 30.09.87 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։