Հոդված 172. Ընդերքը շահագործելու և ոսկին պետությանը հանձնելու կանոնները խախտելը
Հոդված 172. Ընդերքը շահագործելու և ոսկին պետությանը հանձնելու կանոնները խախտելը
Առանձին քաղաքացիների կողմից ընդերքը շահագործելու կանոնների, ինչպես նաև երկրի ընդերքից նրանց հանած ոսկին կամ այլ թանկարժեք մետաղները, կամ թանկարժեք քարերը պետությանը հանձնելու կանոնների խախտումը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով և տուգանքով մինչև հինգ հարյուր դրամ` ձեռք բերվածի բռնագրավումով:
Նույն արարքը, որը խոշոր վնաս է պատճառել պետությանը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` ձեռք բերվածի և գույքի բռնագրավումով:
(29.10.69 խմբագրությամբ)
գ լ ու խ vii.
տրանսպորտային հանցագործություններ