Հոդված 173. Տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը տրանսպորտային միջոցներ վարող անձանց կողմից
Հոդված 173. Տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը տրանսպորտային միջոցներ վարող անձանց կողմից
Տրանսպորտային միջոցներ վարող անձի կողմից տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը, որը տուժողին նվազ ծանր կամ թեթև մարմնական վնասվածք է պատճառել, կամ էական նյութական վնաս է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով հազարից մինչև երկու հազար դրամ` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև երեք տարի ժամանակով, կամ առանց դրա:
Նույն արաքը, որի հետևանքով մահացել է տուժողը կամ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառվել`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև տասը տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց դրա:
Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, եթե այն առաջացրել է մի քանի անձանց մահ`
պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչև տասնհինգ տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկումով մինչև հինգ տարի ժամանակով:
Ծանոթություն. - Օրենսգրքի 173, 175, 175.1, 176.2, 180 հոդվածներում նշված տրանսպորտային միջոցներ ասելով հասկացվում է ավտոմեքենաների, տրակտորի բոլոր տեսակները և այլ ինքնագնաց մեքենաներ, տրամվայներ և տրոլեյբուսներ, ինչպես նաև մոտոցիկլետներ և այլ մեխանիկական տրանսպորտային միջոցներ:
(22.05.74, 29.12.82, 05.12.86, 02.07.91 խմբագրությամբ)