Հոդված 177. Տրանսպորտային միջոցների, մեքենաների կամ մեխանիզմների ինքնագլուխ օգտագործումը
Հոդված 177. Տրանսպորտային միջոցների, մեքենաների կամ մեխանիզմների ինքնագլուխ օգտագործումը
Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը, որ կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ էլ տուգանքով` երեք հարյուրից մինչև մեկ հազար դրամ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումով կամ առանց դրա:
Նույն գործողությունները, որոնք խոշոր վնաս են պատճառել` պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(26.12.68, 29.12.82, 25.06.86 խմբագրությամբ)