Անցնել բովանդակությանը

Հոդված 178. Ապօրինաբար ուղևորներ կամ բեռներ փոխադրելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 178. Ապօրինաբար ուղևորներ կամ բեռներ փոխադրելը

Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներով շահ ստանալու նպատակով ուղևորներ կամ բեռներ փոխադրելը, կամ ավտոմեքենան նույն նպատակով ուրիշ անձանց հանձնելը, եթե դրանք կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում են ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև երկու հարյուր դրամ:

Նույն արարքները, եթե կատարվել են նույնպսի հանցագործությունների համար նախկինում դատված անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև հինգ հարյուր դրամ` ավտոմեքենայի բռնագրավումով, կամ առանց բռնագրավման:

Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են հանրօգուտ աշխատանքով չզբաղվող անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով` ավտոմեքենայի բռնագրավումով:

(26.12.68, 29.12.82, 30.09.87 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։