Անցնել բովանդակությանը

Հոդված 182. Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 182. Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը

Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը, այսինքն`պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերի դիտավորյալ կերպով օգտագործելը, եթե դա կատարվել է շահադիտական կամ այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով և էական վնաս է պատճառել պետական կամ հանրային շահերին կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ պաշտոնանկությամբ:

Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը, եթե այն ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև ութ տարի ժամանակով:

Այս գլխի հոդվածներում հիշատակված պաշտոնատար անձինք ասելով հասկացվում են այն անձինք, ովքեր մշտապես կամ ժամանակավորապես իշխանության ներկայացուցիչների ֆունկցիաներ են իրականացնում, ինչպես նաև ովքեր մշտապես կամ ժամանակավորապես պաշտոններ են վարում պետական կամ հասարակական հիմնարկներում, կազմակերպություններում կամ ձեռնարկություններում` կապված կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական պարտականությունների կատաման հետ, կամ նշված հիմնարկներում, ձեռնարկություններում կամ կազմակերպություններում այդպիսի պարտականություններ են կատարում հատուկ լիազորությամբ:

(29.12.82. խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։