Անցնել բովանդակությանը

Հոդված 183. Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 183. Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով նրան վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից, եթե այն էական վնաս է պատճառել պետական կամ հասարակական շահերին, կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ պաշտոնանկությամբ:

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, եթե այն զուգորդվել է բռնության, զենք գործադրելու, կամ տուժողի համար տանջալից և նրա անձնական արժանապատվությունը վիրավորող գործողությունների հետ`

պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:

(29.12.82. խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։