Հոդված 190. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը
Հոդված 190. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը
Հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի կողմից շահադիտական, կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
Նույն արաքը, որ զուգորդված է առանձնապես վտանգավոր պետական, կամ այլ ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ կամ արհեստական մեղադրանքի ապացույցներ ստեղծելու հետ`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով: