Անցնել բովանդակությանը

Հոդված 213. Փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 213. Փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը

Պետական կամ հասարակական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից տրված վկայական, կամ իրավունք վերապահող, կամ պարտականություններից ազատող այլ փաստաթուղթ կեղծելը` այդպիսի փաստաթուղթն օգտագործելու, կամ վաճառելու նպատակով, ինչպես նաև նույն նպատակներով պետական, կամ հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կեղծ դրոշմակներ, կնիքներ, բլանկներ պատրաստելը, կամ դրանք վաճառելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:

Նույն արաքները, եթե կատարվել են սիստեմատիկաբար` պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով: Ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` մինչև հարյուր դրամ:

(29.10.69, 29.12.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։