Հոդված 219. Ինքնակամ շինարարություն կատարելը: Հողն ինքնակամ զավթելը
Հոդված 219. Ինքնակամ շինարարություն կատարելը: Հողն ինքնակամ զավթելը
Առանց համապատասխան թույլտվության կամ հաստատված նախագծի պետական կամ սեփականաշնորհված ոչ տնամերձ հողերի վրա բնակելի տներ, կցաշենքեր, տնտեսական և կենցաղային շինություններ կառուցելը, եթե տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը կայացվելուց հետո այդպիսի կառուցողի կողմից չեն քանդվել`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով երկու հազարից մինչև երեք հազար դրամ` ապօրինի կառուցումների բռնագրավումով:
Հողի ինքնակամ զավթումը, կամ հողի օտարման կարգը խախտող գործարքներ կնքելը, որոնք կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, կամ զգալի վնաս են հասցվել սեփականատիրոջը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով երեք հազարից մինչև հինգ հազար դրամ` հողամասի համար ստացված դրամական կամ այլ գույքային վարձատրության, ցանքերի ու բերքի բռնագրավումով:
(29.05.64, 29.12.82, 04.06.91 խմբագրությամբ)