Անցնել բովանդակությանը

Հոդված 222. Խուլիգանություն

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 222. Խուլիգանություն

Խուլիգանությունը, այսինքն` այն դիտավորյալ գործողությունները, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և արտահայտում են բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` մինչև երկու հարյուր դրամ:

Չարամիտ խուլիգանությունը, այսինքն` նույն գործողությունները, որոնք ըստ իրենց բովանդակության աչքի են ընկել բացառիկ ցինիզմով կամ առանձին հանդգնությամբ, կամ կապված են եղել իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարող հասարակայնության ներկայացուցչին, կամ խուլիգանական գործողությունները խափանող այլ քաղաքացիներին դիմադրություն ցույց տալու հետ, ինչպես նաև կատարված են եղել նախկինում խուլիգանության համար դատված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են հրազենի կամ դանակի , կաստետի կամ այլ սառը զենքի, ինչպես և մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ կամ դրանց գործադրման փորձով`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

(31.08.66, 28.04.77, 29.12.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։