Հոդված 223. Սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիքը
Հոդված 223. Սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիքը
Սպանության, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիքը, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամսի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ, կամ հասարակական պարսավանքով: