Անցնել բովանդակությանը

Հոդված 226. Որջեր պահելը և կավատությունը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 226. Որջեր պահելը և կավատությունը

Շահադիտական նպատակով անառականոցներ պահելը, մոլեխաղերի համար որջեր պահելը, այլև կավատությամբ զբաղվելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

Ոգելից խմիչքներ օգտագործելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը, ինչպես նաև այդ նպատակների համար սիստեմատիկաբար շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև երեք հարյուր դրամ:

Թմրամիջոցներին չպատկանող դեղային և այլ միջոցներ գործադրելով ուղեղի թմրեցում առաջացնելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը կամ էլ այդ նպատակների համար շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով մինչև երեք հարյուր դրամ:

(29.10.69, 29.01.75, 05.12.85, 23.10.87 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։