Հոդված 236. Պայթյունի վտանգ ունեցող ձեռնարկություններում կամ պայթյունի վտանգ ունեցող արտադրամասերում անվտանգության կանոնները խախտելը
Հոդված 236. Պայթյունի վտանգ ունեցող ձեռնարկություններում կամ պայթյունի վտանգ ունեցող արտադրամասերում անվտանգության կանոնները խախտելը
Արտադրական-տեխնիկական կարգապահությունը, կամ արտադրության անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը պայթյունի վտանգ ունեցող ձեռնարկություններում կամ պայթյունի վտանգ ունեցող արտադրամասերում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև երեք հարյուր դրամ, կամ պաշտոնանկությամբ:
Նույն արարքը, եթե դա դժբախտ դեպքեր է առաջացրել մարդկանց հետ, կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:
(29.12.82 խմբագրությամբ)