Հոդված 238. Հակահրդեհային կանոնները խախտելը
Հոդված 238. Հակահրդեհային կանոնները խախտելը
Պետական հրդեհային հսկողության պահանջները չկատարելը կամ հակահրդեհային կանոնները խախտելը, որը տեղի է ունեցել նույնանման խախտման համար վարչական տույժ նշանակելու օրից մեկ տարվա ընթացքում`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով մինչև հիսուն դրամ:
Նույն արարքը, որ կատարվել է թեկուզև առաջին անգամ, սակայն ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(02.09.75 խմբագրությամբ)