Հոդված 242. Գերեզմանը կամ հուշարձանը անարգանքի ենթարկելը
Հոդված 242. Գերեզմանը կամ հուշարձանը անարգանքի ենթարկելը
Գերեզմանը կամ հուշարձանն անարգանքի ենթարկելը, այսինքն` գերեզմանը պղծող գործողություններ կատարելը, ինչպես նաև հուշարձանը կամ գերեզմանների վրա եղած այլ զարդերն ավերելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ:
Նույն արարքները, որ զուգորդված են գերեզմանում գտնվող կամ նրա վրա եղած առարկաների հափշտակության հետ, այլև դիակն անարգանքի ենթարկելը`
պատժվում են ազատազրկմամբ մեկ տարուց մինչև հինգ տարի ժամանակով:
(29.12.82 խմբագրությամբ)