Անցնել բովանդակությանը

Հոդված 244. Կրոնական ծիսակատարությունների պատրվակով քաղաքացիների անձի և իրավունքների դեմ ոտնձգություն կատարելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 244. Կրոնական ծիսակատարությունների պատրվակով քաղաքացիների անձի և իրավունքների դեմ ոտնձգություն կատարելը

Այնպիսի խմբի կազմակերպումն ու ղեկավարումը, որի` կրոնական դավանանքների քարոզման և կրանական ծիսակատարությունների պատրվակով տարվող գործունեությունը զուգորդված է քաղաքացիների առողջության վնաս պատճառելու կամ քաղաքացիների անձի կամ իրավունքների դեմ այլ ոտնձգությունների հետ, կամ անչափահասներին այդ գործունեության մեջ ներգրավելու հետ, ինչպես նաև քաղաքացիներին հասարակական գործունեությունից կամ քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելուն դրդելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հիգն տարի ժամանակով, կամ աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

Այս հոդվածի առաջին մասում մատնանշված խմբի գործունեությանն ակտիվորեն մասնակցելը, ինչպես նաև հոդվածում մատնանշված գործողությունների կատարմանն ուղղված սիստեմատիկ պրոպագանդան`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ աքսորով երկուսից մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Այս հոդվածի երկրորդ մասում մատնանշված անձանց նկատմամբ, եթե նրանց կատարած գործողությունները և իրենք` այդ անձինք, հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ:

(29.10.69, 29.12.82 խմբագրությամբ)

գ լ ու խ xii.

զինվորական հանցագործություններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։