Հոդված 248. Պետին դիմադրելը կամ նրան ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը
Հոդված 248. Պետին դիմադրելը կամ նրան ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը
ա) Պետին, ինչպես նաև զինվորական ծառայության գծով նրա վրա դրված պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը, կամ նրան այդ պարտականությունները խախտելու հարկադրելը`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
բ) Նույն արաքները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից, կամ զենքի գործադրմամբ, կամ ծանր հետևանքներ են առաջացրել`
պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:
գ) Այս հոդվածի «բ» կետով նախատեսված արաքները, եթե դրանք զուգորդված են պետի կամ զինվորական ծառայության գծով պարտականություններ կատարող այլ անձի դիտավորյալ սպանության հետ, կամ կատարվել են պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով: