Անցնել բովանդակությանը

Հոդված 257. Անդամախեղման միջոցով կամ այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 257. Անդամախեղման միջոցով կամ այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը

ա) Իրեն որևէ վնասվածք (անդամախեղում) պատճառելու, կամ հիվանդության սիմուլյացիայի, փաստաթղթեր կեղծելու կամ այլ խաբեության միջոցով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականություններ կրելուց խուսափելը, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականություններ կրելուց հրաժարվելը`

պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:

բ) Նույն արարքները, եթե կատարվել են պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում են մահապատժով, կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(29.12.95 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։