Հոդված 26. Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը
Հոդված 26. Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը
Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը, որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ, կարող է նշանակել դատարանը` մեկ տարուց մինչև հինգ տարի ժամանակով:
Այդ պատիժը կարող է նշանակվել այն դեպքերում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործությունների բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործությամբ զբաղվելու նրա իրավունքը:
Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կատարման ժամկետները հաշվվում են Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդի նախագահության կողմից հաստատված` դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետության կատարելու կարգի և պայմանների կանոնադրությամբ նախատեսված կագով:
Այդ պատիժը, ազատազրկման հետ միասին, որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս, տարածվում է ազատազրկումը կրելու ամբողջ ժամանակի վրա և բացի դրանից` դարավճռով սահմանված ժամանակի վրա: Հիմնական պատժի այլ տեսակի հետ միասին, որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատիժ նշանակելիս, վերջինիս ժամկետը հաշվվում է հիմնական պատժի կրումը սկսվելու պահից:
(27.02.85 խմբագրությամբ)