Հոդված 39. Պատիժներն ի մի գումարելու կանոնները
Հոդված 39. Պատիժներն ի մի գումարելու կանոնները
Սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կարգով պատիժներն ի մի գումարելիս պատժի ընդհանուր ժամանակը չպետք է գերազանցի պատժի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված առավելագույն ժամանակը:
Ազատազրկման ձևով նշանակված պատիժներն ի մի գումարելիս պատժի ընդհանուր ժամանակը չպետք է գերազանցի տասը տարուց, իսկ այն հանցագործությունների համար, որոնցով սույն օրենսգիրքը թույլատրում է ազատազրկում նշանակել տասը տարուց ավելի ժամանակով` չպետք է գերազանցի տասնհինգ տարուց:
Տարասեռ հիմնական պատիժներն ի մի գումարելիս կիրառվում են հետևյալ կանոնները.
1) ազատազրկման ձևով և կարգապահական գումարտակում կամ դաստիարակչական- աշխատանքային պրոֆիլակտորիմում պահելու ձևով նշանակված պատիժներն ի մի գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է կարգապահական գումարտակում կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում պահելու մեկ օրը.
2) ազատազրկման ձևով նշանակված պատիժն աքսորի, արտաքսման կամ ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատիժներն ի մի գումարելիս` ազատազրկման մեկ օրվան համապատասխանում են աքսորի, արտաքսման կամ ուղղիչ աշխատանքների երեք օրը.
3) աքսորի կամ արտաքսման ձևով նշանակված պատիժը ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատժին գումարելիս աքսորի կամ արտաքսման մեկ օրվան համապատասխանում է ուղղիչ աշխատանքների մեկ օրը:
Ազատազրկման և տուգանքի, աքսորի, արտաքսման և տուգանքի, ինչպես նաև ուղղիչ աշխատանքների և տուգանքի վերաբարյալ դատավճիռներն ի կատար են ածվում առանձին-առանձին:
(29.10.69, 29.12.82 խմբագրությամբ)