Հոդված 42. Զինվորական ծառայողի կամ զինապարտի վերաբերյալ դատավճռի կատարման հետաձգումը պատերազմի ժամանակ
Հոդված 42. Զինվորական ծառայողի կամ զինապարտի վերաբերյալ դատավճռի կատարման հետաձգումը պատերազմի ժամանակ
Զինվորական ծառայողի կամ զորակոչի, կամ զորահավաքի ենթակա զինապարտի վերաբերյալ ազատազրկման դատավճռի կատարումը դատարանը կարող է պատերազմի ժամանակ հատաձգել մինչև պատերազմական գործողությունների ավարտվելը` դատապարտյալին ուղարկելով գործող բանակ: Դատարանը այդպիսի դեպքերում կարող է հետաձգել նաև լրացուցիչ պատիժների կատարումը:
Եթե գործող բանակ ուղարկված դատապարտյալն իրեն կդրսևորի որպես հայրենիքի տոկուն պաշտպան, ապա, համապատասխան զինվորական հրամանատարության միջնորդությամբ դատարանը կարող է նրան ազատել պատժից կամ պատիժը փոխարինել մեկ այլ` ավելի մեղմ պատժով:
Այն անձի կողմից նոր հանցագործություն կատարելու դեպքում, որի վերաբերմամբ դատավճռի կատարումը հետաձգված է եղել, դատարանը, սույն օրենսգրքի 38 և 39 հոդվածներում նախատեսված կանոնների համաձայն, նախկինում նշանակված պատիժը միացնում է նոր նշանակված պատժին: