Անցնել բովանդակությանը

Հոդված 52. Դատվածության մարումը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 52. Դատվածության մարումը

Դատվածություն չունեցողներ են համարվում`

1) այն անձինք, ովքեր պատժից ազատվել են սույն օրենսգրքի 45 հոդվածի հիման վրա.

2) այն անձինք, ովքեր պատիժը կրել են կարգապահական գումարտակում կամ այնտեղից ազատվել են վաղակետ, ինչպես նաև այն զինվորական ծառայողները, ովքեր ուղղիչ աշխատանքների փոխարեն պատիժը կրել են հաուպտվախտում արգելափակման ձևով.

2.1) այն անձինք, ովքեր պատիժը կրել են դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում կամ վաղակետ ազատվել են այնտեղից.

3) այն անձինք, ովքեր դատապարտվել են պայմանական, եթե փորձաշրջանի ընթացքում նրանք նոր հանցագործություն չեն կատարի և եթե նշված ժամանակի ընթացքում այդ անձանց նկատմամբ օրենքով նախատեսված այլ հիմքերով պայմանական դատապարտությունը չի վերացվի.

3.1) այն անձինք, ովքեր պայմանականորեն ազատազրկման են դատապարտվել պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, եթե պարտադիր կարգով աշխատանքի ներգրավման ժամկետի ընթացքում նրանք չեն կատարի նոր հանցագործություն կամ չեն ուղարկվի ազատազրկման վայրեր` օրենքով նախատեսված հիմքերով պատիժը կրելու համար.

3.2) այն անձինք, ովքեր սույն օրենսգրքի 42.1 հոդվածի կիրառմամբ ազատազրկման են դատապարտվել, եթե դատավճռի կատարումը հետաձգելու ժամկետի ընթացքում նրանք նոր հանցագործություն չեն կատարել և դատավճիռը սահմանված կարգով նրանց նկատմամբ ի կատար չի ածվել.

4) այն անձինք, ովքեր դատապարտվել են հասարակական պարսավանքի, տուգանքի պաշտոնանկության, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկման կամ ուղղիչ աշխատանքների, եթե պատիժը կրելուց հետո մեկ տարվա ընթացքում նրանք նոր հանցագործություն չեն կատարի.

5) այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման երեք տարուց ոչ ավելի ժամանակով, աքսորի կամ արտաքսման, եթե նրանք պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց հետո մեկ տարվա ընթացքում նոր հանցագործություն չեն կատարի.

6) այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման երեք տարուց ավելի, բայց վեց տարուց ոչ ավելի ժամանակով, եթե նրանք պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց հետո հինգ տարվա ընթացքում նոր հանցագործություն չեն կատարի.

7) այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման վեց տարուց ավելի, բայց տասը տարուց ոչ ավելի ժամանակով, եթե նրանք պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց հետո ութ տարվա ընթացքում նոր հանցագործություն չեն կատարի.

8) այն անձինք, ովքեր դատապարտվել են տասը տարուց ավելի ժամանակով ազատազրկման, և առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, եթե նրանք պատիժը (հիմանական և լրացուցիչ) կրելն ավարտելու օրվանից հաշված ութ տարվա ընթացքում չեն կատարի նոր հանցագործություն և ընդսմին եթե դատարանը կպարզի, որ դատապարտյալն ուղղվել է, և անհրաժեշտություն չկա դատվածության ունեցող համարելու նրան:

Եթե անձն օրենքով սահմանված կարգով վաղակետ ազատվել է պատժից, ապա դատվածությունը մարվելու ժամանակը հաշվվում է, ելնելով փաստորեն կրած պատժից` պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց ազատվելու պահից սկսած:

Եթե պատիժը կրած անձը մինչև դատվածությունը մարելու ժամանակը լրանալը նորից հանցագործություն կատարի, դատվածության մարման ժամանակն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամանակը հաշվվում է վերստին` վերջին հանցագործության համար պատիժը(հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամանակը լրանալը:

Եթե ազատազրկման դատապարտվածը պատիժը կրելուց հետո օրինակելի վարքով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը, ապա հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ դատարանը կարող է նրա դատվածությունը վերացնել նախքան այս հոդվածում նշված ժամկետների լրանալը:

(26.12.69, 28.04.77, 29.12.82 խմբագրությամբ)

գ լ ու խ v.

բժշկական եվ դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցների մասին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։