Անցնել բովանդակությանը

Հոդված 55. Հոգեկան հիվանդների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառում նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 55. Հոգեկան հիվանդների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառում նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը

Դատարանը, անհրաժեշտ համարելով բժշկական բնույթի հարկադրական միջոց նշանակելը, դրա տեսակն ընտրում է նայած անձի հոգեկան հիվանդությանը, նրա կատարած արարքի բնույթին և հասարակական վտանգավորության աստիճանին:

Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը, բուժական հիմնարկի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում այդ միջոցների կիրառումը դադարեցնելու մասին:

Բուժական հիմնարկի եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրական միջոցի տեսակը փոխելու մասին:

Եթե դատարանն անհրաժեշտ չի համարի հոգեկան հիվանդի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառելը, այլև եթե այդպիսի միջոցների կիրառումը դադարեցվում է, դատարանը կարող է նրան հանձնել իր ազգականների կամ խնամակայալների խնամքին, ապահովելով պարտադիր բժշկական հսկողությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։