Անցնել բովանդակությանը

Հոդված 63. Դիվերսիա

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 63. Դիվերսիա

Պետութույունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը` ուղղված մարդկանց մասսայական ոչնչացմանը, նրանց մարմնական վնասվածքներ կամ առողջությանն այլ վնաս պատճառելուն, ձեռնարկությունների, կառուցվածքների, հաղորդակցության ճանապարհների և միջոցների, կապի միջոցների կամ էլ պետական կամ հասարակական այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, ինչպես նաև նույն նպատակներով մասսայական թունավորումներ կատարելը կամ համաճարակներ և անասունների համաճարակներ տարածելը

պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

(29.05.61, 25.07.84, 19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։