Հոդված 69. Ազգային և ռասայական իրավահավասարությունը խախտելը
Հոդված 69. Ազգային և ռասայական իրավահավասարությունը խախտելը
Ազգային կամ ռասայական թշնամանք կամ երկպառակություն հարուցելու, ազգային պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակին ուղղված դիտավորյալ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիների ուղղակի կամ անուղղակի իրավունքների սահմանափակումը կամ ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանումը` ելնելով նրանց ռասայական կամ ազգային պատկանելությունից`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով մինչև երկու հազար դրամ:
Նույն գործողությունները, եթե զուգորդվել են բռնության, խաբեության կամ սպառնալիքի հետ, ինչպես նաև կատարվել են պաշտոնատար անձի կողմից` պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով մինչև հինգ հազար դրամ:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված գործողությունները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից կամ հանգեցրել մարդկանց մահվան կամ ուրիշ ծանր հետևանքների`
պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:
(10.03.90 խմբագրությամբ)