Հոդված 86. Գույքի հափշտակումը գողության միջոցով
Հոդված 86. Գույքի հափշտակումը գողության միջոցով
Գույքի գաղտնի հափշտակումը (գողությունը)`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով երկու հազարից մինչև հինգ հազար դրամ:
Գողությունը, որ կատարվել է շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կամ կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև վեց տարի ժամանակով:
Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման:
Գողությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
(29.12.82, 11.05.92 խմբագրությամբ)