Հոդված 87. Գույքի հափշտակումը կողոպուտի միջոցով
Հոդված 87. Գույքի հափշտակումը կողոպուտի միջոցով
Գույքի բացահայտ հափշտակումը (կողոպուտ)`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով երկու հազարից մինչև հինգ հազար դրամ կամ առանց տուգանքի:
Կողոպուտը, որ զուգորդվել է տուժողի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ կամ կատարվել է շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով կամ կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև յոթ տարի ժամանակով:
Կողոպուտը, որ կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկությամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման:
Կողոպուտը, որը կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ վեցից մինչև տասներեք տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:
(29.10.69, 29.10.80, 29.12.82, 11.05.92 խմբագրությամբ)